Սյունիքի մարզում՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1986 թ. ծնված Ալբերտ Գ.-ին։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան – Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:14-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը (մոտ 10 մ), ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 6.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14:50-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:37-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասում ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Վերահսկիչ պալատի 2018թ. գործունեության ծրագիրը: ՎՊ գործունության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 7 պատգամավոր:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
«Ժողովուրդ» թերը գրում է. «Հայաստանում տեսախցիկների և արագաչափերի միջոցով երթևեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը թեև հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա երրորդ եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 108 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ կառույցները վերջերս պարբերաբար խոսում են բնակարանային գողությունները բացահայտելու, եւ հատկապես գողոնը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Բայց նկատենք, որ այս առումով այդպես էլ որեւէ լուրջ տեղաշարժ չկա: Օրինակ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը 2011թ. ենթարկվել էր ավազակային հարձակման, նրա տանից գողացել էին բավական մեծ արժողության իրեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 22-ից ԱԺ-ում կմեկնարկի պետական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, որի մասին ազդարարվել է նոյեմբերի 22-ին։ ԱԺ ղեկավարությունն ասում է, որ դա օրենքից բխող պահանջ է՝ 3 տարի ծառայած ԱԺ ծառայողները պետք է ատեստավորում անցնեն, սակայն ծառայողները փաստում են, որ ԱԺ առնվազն վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ են ատեստավորվելու։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «88-ի երկրաշարժից 29 տարի անց դեռեւս վերացած չեն աղետի հետեւանքները, ավելին` միայն Գյումրիում ավելի քան 2300 անօթեւան ընտանիք կա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 08-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ չէ, որ ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը (ԿՌՈՒ)-ն իրենց մոտ ստուգումների արդյունքում խնդիրներ է հայտնաբերել: