«Մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք». Միքայել Եպիսկոպոս Աջապահյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «88-ի երկրաշարժից 29 տարի անց դեռեւս վերացած չեն աղետի հետեւանքները, ավելին` միայն Գյումրիում ավելի քան 2300 անօթեւան ընտանիք կա:
Թերթը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց` ո՞րն է պատճառը, որ իշխանությունները մինչեւ հիմա չեն լուծել խնդիրները:
«Իշխանությունը չի կարողացել կամ չի ուզեցել կամ արել է, բայց բավարար չի եղել»,- ասաց թեմի առաջնորդը:
Միաժամանակ նա ասել է, թե ժողովուրդը պետք է թոթափի ծուլությունը, այլ ոչ թե նստի ու սպասի, նպաստի հույսին ապրի:
«Այս հոգեբանությունն է այսօր իշխում շատերի մոտ: Գյումրիում դեռեւս կան չլուծված խնդիրներ, բայց հսկայական խնդիրներ էլ լուծված են, չնկատելը մեղք է:
Ես տասնիններորդ տարին է՝ այս թեմի առաջնորդն եմ եւ չեմ կարող ասել, թե հիմա այն վիճակն է, ինչ այն ժամանակ: Հանցագործություն կլինի նման բան ասել, անհամեմատ առաջընթաց կա, բայց, անշուշտ, շատ ավելի կարող էր լինել առաջընթացը:
Միակողմանի պետք չի նայել, թե միայն իշխանությունն է մեղավոր: Իշխանությունն իր մեղքի բաժինն ունեցել է, այժմ էլ գուցեեւ ընդունի, բայց մենք մեր մեղքի բաժինը պետք է փնտրենք եւ գտնենք»,- ասել է Աջապահյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: