Իսկ գողոնը կվերադարձնե՞ն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ կառույցները վերջերս պարբերաբար խոսում են բնակարանային գողությունները բացահայտելու, եւ հատկապես գողոնը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու մասին: Բայց նկատենք, որ այս առումով այդպես էլ որեւէ լուրջ տեղաշարժ չկա:
Օրինակ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը 2011թ. ենթարկվել էր ավազակային հարձակման, նրա տանից գողացել էին բավական մեծ արժողության իրեր:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Ազիզյանն ասաց.
«Ճիշտն ասած, ես հավատ չեմ ունեցել, հիմա էլ չեմ հավատում, հետագայում էլ չեմ հավատում, որ գողոնը կվերադարձնեն: Փորձեցին վերադարձնել ընդամենը մեկ ֆոտոապարատ՝ մի 30-40 հազար դրամանոց, բայց այնտեղ թվերով կար գրած, թե ինչեր էին տարել, ինչեր էին արել: Մի խոսքով, ինձ հավատ չի ներշնչում, որ մի օր այդ գողոնը կհայտնաբերվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: