Մոսկվայի օդանավակայանում Արա Բաբլոյանն ի՞նքն է գոտին հանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի օդանավակայանում խորհրդարանի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, խուզարկել են.
«Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել… Հետ գալուց… անցումային կետում հասկանում եմ՝ ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ՝ անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս»,- պատմել էր Միքայելյանը:
Թերթը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից պարզել՝ իրենց չի՞ վիրավորում նման վերաբերմունքը:
Ի պատասխան հարցի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասել է. «Մի քիչ փիլիսոփայորեն պատասխանեմ, մեր եկեղեցում, հազար ներողություն, երբ մարդը ավարտում է իր երկրային կյանքը, այդ վայրերում բոլորը հավասար են…
Ի վերջո, չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու…»: Հետո հավելել է. «Գոտին ինքն է հանել, ոչ ոք չի հանել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: