Հայաստանցիները գնալով ավե­լի քիչ են դիմում բժշկի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայությունը ար­ձանագրել է, որ հայաստանցիները գնալով ավե­լի քիչ են դիմում բժշկի:

Այս տվյալները արտացոլ­ված են ԱՎԾ-ի՝ օրերս հրապարակած «ՀՀ սոցի­ալական պատկերը և աղ­քատությունը» զեկույցում: ստ այդ զեկույցի՝ 2016 թվականին հիվանդների 37.7 տոկոսն է դիմել առողջության առաջնային պահպան­ման ծառայություններին՝ բժշկական խորհրդատվու­թյան կամ բուժման համար: 2015 թվականին այդ ցու­ցանիշը կազմել էր 40.5 տոկոս:

Ուշագրավ է, որ այդ ցուցանիշի նվազումը համատարած է: Իրենց առող­ջությանը ավելի քիչ են հետևում ինչպես քաղաքաբ­նակները, այնպես էլ գյուղաբնակները: Ըստ զեկույցի, եթե 2015 թվականին վերը նշված ծառայություննե­րին դիմել էր գյուղաբնակ հիվանդների 43.5 տոկոսը, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 42.7 տոկոս: 2016 թվականին քաղաքաբնակների 40.9 տոկոսն է դիմել պոլիկլինիկաներ, իսկ 2015-ին 44.2 տոկոսը: Ցուցանիշի մեծ անկում է ԱՎԾ-ն արձանագ­րել նաև Երևանում:

2015 թվականին երևանաբնակ հիվանդների 35.1 տոկոսը դիմել է առողջության առաջնային պահպանման ծառայություններին: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել 31.2 տոկոս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս