Փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում՝ մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը: Երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում նպաստ նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է -18…-20 աստիճան ցուրտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, փոխարինված համարանիշներ, թաղանթապատված հողմապակիներ:
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես,
Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին: Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:
Փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և արդյունքում երկու օր փակ էին Թումանյան և Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը:
Փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին:
Արարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է, մարդկանց առողջությունն էլ չի դիմանում: Անցած ուրբաթ հանկարծամահ է եղել Արտաշատի ՀՀԿ կառույցի ղեկավարի տեղակալ Գագիկ Բեգլարյանը:
Սահակ Սրբազանը դժգոհություններ է հայտնել, որոնք կապված են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից պատրիարքական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ: Մեր տեղեկություններով, Սահակ Սրբազանն ասել է, որ այսուհետև չի ուզում ծառայել Պոլսում և նույնիսկ քաղաքից է հեռացել:
25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր 6-ամյա որդուն տեսակցելու հարցի շուրջ նույն դպրոցում վիճաբանության մեջ է մտել իր նախկին սկեսրոջ հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել նրան, բռունցքներով 3-4 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս թիկունքի շրջանում և պատճառել ֆիզիկական ցավ:
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երևանի փողոցներն այսօր կրկին կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
«Կոնտինենտտեքս» ՓԲԸ նախկին աշխատակցուհին նշում է, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը. «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:
Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի ներթափանցման դեմ մշակված նոր օրենսդրական նախագիծը կանխարգելիչ նշանակություն կունենա:
Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին տոնի կարևորության ու առանձնահատկությունների մասին, անդրադառնալով նաև Տեառնընդառաջի տոնական սեղանի ուտեստներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վանաձորի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Թալինի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանից մի նամակ եմ ստացել, որտեղ դպրոցականը բարձրաձայնում է առարկայական օլիմպիադաներում տեղ գտած կեղծիքների ու ամենաթողության մասին:
Փետրվարի 13-ին, ժամը 17:27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում դի կա, ոստիկանությունը դեպքի վայրում է. դին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ 17.01.2017թ.-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Դիակ՝ հյուրանոցում:
64-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Սարքը գրեթե առանց խնդիրների ընթերցել է ընտրողների նույնականացման քարտերը, սակայն մեծ դժվարությամբ է ընթերցել սովորական անձնագրերը, իսկ կենսաչափական անձնագրերի դեպքում տվյալները մուտքագրվել են միայն ձեռքով: Սրա պատճառ կարող է լինել թե թղթի որակը, թե այն, որ սարքի կառուցվածքը հարմար չէ անձնագրերի ընթերցման համար:
Ավազակային հարձակում շքամուտքում. 15 միլիոնից ավելի գումար կանխիկացրած կինը վերադառնում էր տուն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Սամվել Սանամյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: