Վարձակալած տունը խարդախությամբ վաճառել էին:
Հյուրանոցի մոտից բերման ենթարկված քաղաքացու ծանրոցում թմրամիջոցներ հայտնաբերվեցին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով թողարկվել է ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության տեսասկավառակը:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մարտի 24-ին ավտովթարի է ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարների մեքենան:
Այս տարի երկրները, որոնք անդամակցում են «Մոլորակի ժամ» նախաձեռնությանը, կարող են կենտրոնանալ հատուկ թեմայի շուրջ։ Այսինքն՝ երկրները կարող են ընտրել թեմաներ, որոնք հուզում են իրենց։ Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ, որին կներգրավվեն հասարակության լայն շերտեր։
Հայաստանում անցկացված ԵԱՏՄ նախարարների անդամ երկրների կապի ոլորտների նախարարների նիստում քննարկվել է հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում համաձայնեցված քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր մշակելու հարցը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հերքել է Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ռազմական շարասյան անցնելու մասին լուրերը:
ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները մարտի 24-ի անդրանիկ նիստին քննարկել են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր և եկել եզրակացության, որ հարկավոր է ամբողջացնել ոլորտի աշխատանքը:
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցում էին տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները։
Հայկական կողմի առաջարկով մարտի 24-ին առաջին անգամ հանդիպեցին ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները:
Կառավարությունը մտածում է բազիսային աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձորում 3 տղամարդկանց միջև մարտի 20-ի երեկոյան տեղի ունեցած վիճաբանության շարժառիթը, որի հետևանքով 2 անձ ստացել է կտրած-ծակած մարմնական վնասվածք։
ՀՀ ստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը մարտի 24-ին զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես է անցկացրել ոստիկանության զորքերում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելեով. «Մասնակցում էր ոստիկանության հր ամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:
Կյանքի 95-րդ տարում մահացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկիչ օդաչու ավիացիայի գեներալլեյտենանտ Ստեփան Միկոյանը, որը նշանակալի ավանդ է ներդրել հայրենական ավիացիայի զարգացման գործում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ Ալավերդիում տղամարդու մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարխուդարյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, անվանի պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ:
Այսօր՝ մարտի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում՝ «Վարաք-Շուշանց» ՍՊԸ-ի տարածքում, կրակոցի ձայն է լսվել։
Մարտի 25-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին վթարվել է զինծառայողներ տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենա, ինչի հետևանքով 10 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 զինծառայող ստացել են լուրջ վնասվածքներ:
Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ:
Ո՞վ կամ ովքե՞ր են վնասել «Ամենափրկիչ» եկեղեցու նկարները: Առավոտյան Տիգրան Հակոբյանը տեսել է, որ երեք նկար պատռված է: Դրանց վրա հեղինակն աշխատել է շուրջ 8 ամիս: Կատարվածը դիտավորություն է որակում:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2017 թ. մարտի 23-ին կյանքի 90-րդ տարում վախճանվեց ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 14.40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գերասիմ Ղ.-ն:
Մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:
«Էլ ոչ փող ունենք, ոչ ուժ ունենք, միլիոնների պարտքեր ենք կուտակել, էլ ոչ սնունդ են տալիս խանութները, ոչ պարտքով փող, արդեն չգիտենք ինչ անենք, միթե որեւէ մեկին հետաքրքիր չէ իմ բալի առողջականը, միթե չկա մեկը, որ օգնության ձեռք մեկնի մեզ»,-դժգոհեց հայրը:
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:
Հայաստանում պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա անձինք սեփական ցանկությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորություն կստանան: Հնարավորությունը սահմանվել է Հայաստանում պայմանագրային զինծառայության հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության նոր ծրագրով: