«2018 թվականին մենք ևս պետք է գոտիներս ձգած ռեժիմում գտնվենք». Վարդան Բոստանջյանը՝ թանկացումների մասին
«Գնաճը սպասելի էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ գնաճը հանկարծակի երևույթ չէր և պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. «ԵԱՏՄ-ում հանգրվանելու պարագայում արդեն իսկ հասկանալի էր, որ պայմանավորվածություն կար անդամ երկրների հետ, որ ՀՀ-ում մաքսային փոփոխությունները սկսեին աշխատել 2018 թվականից, որն արդեն իսկ հայտնի էր, որ բերելու էր թանկացման: Հայտնի էր, որ նույն մաքսային տարածքում գործելու պարագայում՝ պետք է թանկացումներ տեղի ունենային: Բայց միայն սրանով չէր պայմանավորված, կա նաև ակցիզային ապրանքների տիրույթի մեծացում, ինչպես նաև դրույքաչափերի բարձրացում: Երրորդ հանգամանքն էր տրանսֆերտների ծավալի փոքրացումը, գնալով դրանք փոքրանում են: Սա գործոն էր, որի պարագայում ՀՀ-ի գնաճային ճնշումները նկատելի չէին լինում»:
Վ. Բոստանջյանը չի կարծում՝ 2018 թվականին մենք ունենալու ենք ցցուն, նկատելի հաջողություն. «2018 թվականին մենք ևս պետք է գոտիներս ձգած ռեժիմում գտնվենք: Կառավարության կողմից արված քայլերը 2018 թվականին կստեղծեն նախադրյալներ՝ մեր խոցելի պահերը հետագայում շտկելու համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: