Երևանի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող ակումբի պահակակետում հրդեհ է բռնկվել
Դեկտեմբերի 18-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող ակումբի պահակակետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:08-ին, մարվել՝ 10:13-ին:
Ամբողջությամբ այրվել են պահակակետի փայտյա կառուցատարրերը (4 քմ):