«Տնակից տուն յուրաքանչյուրիս մեկ քայլն է». այս կարգախոսով «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը շարունակում է քաղաքն ազատել տնակներից:
Փրկարարները սահնօձ տեսակի օձի ձագին տեղափոխել են անվտանգ տարածք:
Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականացնել՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը և տեղացիների նկատմամբ նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը փորձում է տեղի բոլոր խնդիրներին լուծում տալ, ինչն արտերկրյա բիզնեսի համար շատ կարևոր գործոն է:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 220 բանաձևին աջակցող կոնգրեսականների թիվն անցել է 100-ը:
«Մարդիկ մոռացել են, որ անասնապահությունը գյուղատնտեսության հիմնական ճյուղերից մեկն է․ կաթ խմել սիրում են, չալաղաջ ուտել սիրում են, բայց թե այդ չալաղաջը որտեղի՞ց է լինում՝ չեն իմանում։ Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, բայց մենք մեր մեթոդներն ունենք՝ մեղմացնելու այդ վիճակը»։
Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:
Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմուկում նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09:36-ին Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 6-ին գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:
Փետրվարին մեկ լիտրը Մոսկվայում վաճառվում էր 36 ռուբլով, հիմա՝ 37.8 ռուբլով: Դրամի վերածած՝ բենզինի գինը Մոսկվայում բարձրացել է ընդամենը 17 դրամով: Այսինքն՝ ՀՀ-ում բենզինի գնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միայն դրանով
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
«Մեր հանրապետության նախագահն ընդառաջ գնաց, ասաց՝ ես եմ ֆինանսավորելու այս ծրագիրը, ընդհուպ մինչև սյուների սարքելը, պատվանդանի տեղադրումը: Էնպես որ՝ մեր բյուջեից լումա չենք ծախսելու: Գեղեցիկ բան է լինելու, ամբողջ աշխահում էսպիսի մշակույթ կա: Բրյուսելում եղել եմ, կա, Հռոմում եղել եմ, կա: Հիմա մեր Երևանում ինչքա՜ն էսպիսի արձաններ են տեղադրված»,- ասաց Գյումրու քաղաքապետը:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Արթուր Զ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Հասմիկ Ս.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:
Տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը հանգեցնում է վարչական պատասխանատվության. ոստիկանությունը զգուշացնում է և հավաստիացնում` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։
54-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Հոկտեմբերի 6-ին ժամը 19:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1989թ. ծնված Ռ. Ա-ն, վարելով «Օպել-Աստրա» ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ 1986թ. ծնված Հ. Մ-ի վարած «Լադա-Գրանտա» 90 OQ 202 ավտոմեքենային։
Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները և գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատև երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով:
Այս տվյալները, ի դեպ, կարելի է գտնել նաև Տավուշի մարզպետարանի կայքում՝ մարզպետի որոշումներից ծաղկաքաղ անելու միջոցով: Ընդհանուր առմամբ՝ Կողբ գյուղից սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել բավականին շատ մարդիկ՝ ընդհանուրը 3 միլիոն 930 հազար դրամի չափով:
Վանաձորի համայնքապետարանը 2017 թ. գնումների պլանի լրացում է կատարել, որը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պլանում:
Փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։
Առաջին ատյանի դատարաններում դատավճիռ կայացնում են 500-10.000 ԱՄՆ դոլարով, վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով: