Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի սպա-իրավաբանների երկօրյա հավաքը:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Վերին Լարսի անցակետը փակ չէ, պարզապես ժամանակ առ ժամանակ եղանակային պայմաններից ելնելով՝ դադարեցվում է երթևեկությունը՝ մաքրելու նպատակով։
Հայաստանում անոմալ ձմեռը շարունակվում է: Պատասխանատուները, սակայն , այս պահի դրությամբ գյուղատնտեսության համար վտանգներ չեն տեսնում:
Հունվարի 17-ին ժամը 18:50-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի` 1950թ. ծնված Ա.Բ-ն իրենց տան ննջասենյակում հայտնաբերել է ամուսնու` 1948թ. ծնված Լ.Բ-ի դին, հատակին ընկած և գլխի հետնամասը վնասված վիճակում:
««Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին դեռևս հանձնված չէ շահագործման, սպասարկման տակ է, բնական է, կառուցողը դա պետք է վերացնի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը
Հունվարի 18-ի ցերեկը, հունվարի 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ
Նոյեմբերի 11-ին Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհի հարևանությամբ հոսող Աղստև գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-ից 35 տարեկան կնոջ դի՝ կենդանիների կողմից հոշոտված:
Ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվիրված. 3 անձ ձերբակալվել է:
Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան:
«Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»։
Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։
ՀՀ կառավարությունը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:
Հունվարի 18-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուֆենկյան հյուրանոցի բակում 2017 թվականի սեպտեմբերին հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը հունվարի 18-ին` ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է:
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաեւ խնդիրներ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ նախագծերի լրացուցիչ քննարկման համար կառավարության անդամների կողմից մեկ կամ ավելի լրացուցիչ օրեր խնդրելու գործելաոճին:
2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 1210-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Սյունիքի մարզում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին զինվորականներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից զինվորականներ չեն տուժել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի կառավարությունը հերթական պետական գույքն է օտարում: Երևան քաղաքի Բուզանդ փողոց 1/3 հասցեում գտնվող շենքի թիվ 1 շինության 210.4 քառ. մետր և թիվ 2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխանաբար 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով կտրամադրվեն վարձակալ Հովհաննես Երանոսյանին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարաշինարարության ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց որակավորման փուլի, ինչի արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ: Դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում լայնորեն կիրառվում է որակավորման ինստիտուտը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«2017թ. վերջին շինարարության ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք տեմպերի ավելացում»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով շինարարության ոլորտում վարչարարության խնդրին:
Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։