«Վերին Լարսի անցակետում խնդիրները լուծվել են». Վահան Մարտիրոսյան

«Վերին Լարսի անցակետը փակ չէ, պարզապես ժամանակ առ ժամանակ եղանակային պայմաններից ելնելով՝ դադարեցվում է երթևեկությունը՝ մաքրելու նպատակով։ Դա կարող է տևել մի քանի ժամ, 1 օր։ Բնական է, որ, եթե հոսքը մեծ է, մի քանի ժամ փակելուց կուտակումներ կլինեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նա չհամաձայնեց, որ անցակետում ռուսական կողմը խոչընդոտներ է ստեղծում հայ վարորդների համար, և կոռուպցիոն ռիսկեր կան։ Վ.Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ իրենք պարբերաբար հանդիպում են թե՛ ռուսական կողմին, թե՛ հայ փոխադրողներին՝ խնդիրները հասկանալու և լուծումներ տալու համար։

«Ժամանակին եղել են խնդիրներ, խնդիրները լուծվել են»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031