Արա լեռան վրա տեղի ունեցած ողբերգության հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդի վիրահատության համար դրամահավաք է կազմակերպվել
Հունվարի 28-ին Արա լեռան վրա տեղի ունեցած ողբերգության հետևանքով իմ արշավական հին ընկերը՝ Edgar Navasardyanը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն։
Մեր մյուս արշավական ընկերը՝ Nairuhi Haya Simonyanը, ցավոք, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել և մահացել։ Նաիրուհին մշտապես զբաղվել է Արցախի անապահով երեխաների սոցիալական հարցերով, ուժերի ներածի չափով օգնել բազմաթիվ երեխաների։
Էդգարի վիրահատության և Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար կազմակերպվել է դրամահավաք։ Բոլոր սրտացավ մարդկանց խնդրում եմ իրենց ներդրումն ունենալ։
Փոխանցում կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարներին՝
AMD 2470033736090000 Արդշինբանկ, ստացող՝ Էդգար Նավասարդյան
ArCa քարտ 4454 3000 0058 0677 ստացող՝ Էդգար Նավասարյան
IDram 094911201, ստացող՝ Սուրեն Դանիելյան (Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը)
Կանխիկ փոխանցում կատարելու համար կարող եք այցելել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա, Արցախի 1, (Սասունցի Դավթի արձանի դիմաց)։
Սուրեն Դանիելյանի հեռախոսահամարն է՝ 094911201
Նախապես շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ աջակցության համար։