Բաժիններ՝

Կտրած-ծակած վերքով «Գյումրի» ԲԿ դիմած երիտասարդի վիճակը բավարար է

Tsayg,am-ը գրում է. Հունվարի 28-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող, թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Մովսիսյանն է: Վերջինիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում են քննչական գործողություններ, նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031