ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը:
Փետրվարի 21-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:
Փետրվարի 21-ին, ժամը 12:43-ին ահազանգ է ստացվել, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 21-ին, ժամը 12:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
«Դեղորայքի ոլորտում Հայաստանի կողմից Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով շատանում է։ Տարիներ շարունակ ահազանգում ենք այս մասին, և արդեն դեղերի 40 տոկոսը կոնտրաբանդայի ձևով բերվում է Վրաստանից, որովհետև Վրաստանում 20 տոկոս ԱԱՀ-ն չկա, որը մեզ մոտ գանձվում է, դեղերն էլ մատչելի են»:
Փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:
Փետրվարի 9-ին հաղորդվել էր անհայտ անձանց կողմից 2017թ. հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 3-ին «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության առաջին պահաբաժնի թիվ 41 և 15 հատատեղերում տարբեր տեսակի 25 հատ ծառ ապօրինի հատելու մասին:
Հայաստանում կարմրուկի մեկ դեպք է արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ հիվանդը 42 տարեկան է, ով կարմրուկի դեմ չի պատվաստվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ Մ. Ս.-ի հաղորդման հիման:
Փետրվարի 20-ին ժամը 14:40-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ` 1995թ. ծնված Ն.Պ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 50 շենքի դիմացի ճանապարհահատվածում բախվել է առջևից ընթացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1972թ. ծնված Ա.Գ-ի վարած «Օպել Զաֆիրա» ավտոմեքենային։
Դեղորայքային թունավորում Գյումրիում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։
Վոլգոգրադից Երևան ապրիլի 24-ից ուղիղ չվերթ կբացվի:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպման նոր կարգի վերաբերյալ:
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։
Հայաստանում գրանցված հսկվող դեղերի ցանկը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է հետքայլ անել և վերամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը գաղտագողի մշակել և պատրաստվում էր ուղարկել ԱԺ քվեարկության։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ արչական դատարանի նախագահ:
Փետրվարի 19-ին ժամը 12:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Ա-ն, վարելով «Միցուբիշի» ավտոմեքենան, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի դիմացի ճանապարհահատվածում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 1938թ. ծնված Ս.Զ-ին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Փետրվարի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ փետրվարի 18-ին ժամը 21:00-ին ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված և ստացիոնար բուժում ստացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1949թ. ծնված Ն.Ա-ն:
Պատերազմ, որ խլեց սիրելի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը… Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սպայի ծննյան օրն է. սպան, ով զոհվեց՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին, այսօր կդառնար 26 տարեկան։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով փետրվարի 17-ին բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն: