Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համոզված է, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում հայաստանցի շատ արվեստագետներ կմասնակցեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի:
Դաղստանում անցկացված խոհարարական փառատոնից հայ խոհարարները վերադարձել են մեդալներով:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել ընտրված 20 պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսաշրջային արդյունք դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեիկողմից:
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Խ.Հայրիկի փողոցի թիվ 17 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականությանվերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 9 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերում մարտի 30-ին տեղացած հորդառատ անձրեւը որեւէ էական վնաս չի հասցրել պտղատու ծառերին:
Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան և Մեղրաշատ համայնքների նախկին ղեկավարները՝ գյուղացիներին աշնանացան ցորենի բաշխման գործընթացում չարաշահումներ թույլ տալու և յուրացումներ կատարելու կասկածանքով։
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Մարտի 29-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի ՃՈ անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի կողմից վերջին շրջանում բարձրաձայնվող պատմությանը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» զինափորձարանում հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակներում կոչնչացնեն պայմանական հակառակորդի օդուժը:
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, և դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:
Հայ մասնագետների նախագծած «Գալակտիկա» համակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանության կարևոր գործիքներից է:
Թիրախային խմբերում այս տարի առնվազն երկու տոկոսով պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Կեմերովոյում գրանցված դժբախտ պատահարից հետո ՀՀ շատ հաստատություններ հրատապ իրականցրեցին կառույցների հակահրդեհային համակարգերի ստուգման գործընթաց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մայրաքաղաքում հերթական ինքնասպանության փորձն է գրանցվել. այս անգամ նման ծայրահեղ քայլի է դիմել անչափահաս:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
«Երևանում դիտվեց գարնան առաջին ամպրոպը». Գագիկ Սուրենյան:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Թերեզա Հ.-ն:
Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 14.20-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Մոհամադ Ռ.-ն:
Ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերականգնման նպատակով Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն: Այն կարող է տրվել ընտանիքի՝ բռնության ենթարկված ցանկացած անդամի:
«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է:
Մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։