
Մեղրիի սահմանային անցակետից օտաերկրացի է բերման ենթարկվել

Ոստիկանության Մեղրիի բաժնի և սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 14.20-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Մոհամադ Ռ.-ն, որը 2014 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (մաքսանենգությունը) 2-րդ մասի մեղադրանքով: