Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելու կամ դրանց կազմակերպելու համար ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն կսահմանվի: Ինչպես այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախագծի համահեղինակ Կարինե Աճեմյանը, այդ նպատակով փոփոխություն է առաջարկվում ՀՀ քրեական օրենսգրքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ:
Հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կառավարությունն առաջարկում է հանել նախածննդյան տոների շարքից: Այս մասին այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը` ներկայացնելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի նախագահ Ելենա Մանվելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան Շենգենյան վիզայի դիմումների՝ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությaնը հանձնված արտոնության թեմային, ինչպես նաև խոսեցին այն մասին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիային փոխանցվելու պարագայում:
Առավել տարածված են բանկային քարտերի տվյալներին տիրանալով և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության դեպքերը։
Ապրիլի 3-ին, ժամը 10:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կորեայի ձոր» կոչվող տարածքում գետը վարարել է, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը, և սրահը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Կողոպուտ Հրազդանում։ Երկու երիտասարդ կասկածանքով բերման են ենթարկվել։ Գողոնը հայտնաբերվել է։
«Ուշադիր եղեք, թե պատերազմող երկրի ներսում որոշ կազմակերպությունների կողմից ինչեր են կատարվում, որն ընդհանրապես չի կարելի թույլատրել։ Վերջերս Արմավիրում տեղի ունեցավ սպանություն․ սպանեցին մի երիտասարդի, որն ապրիլյան պատերազմի քաջարի մասնակիցներից էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին:
Ապրիլի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել։
Կենտրոնում երկու տղամարդ է դանակահարվել։ Հանցագործությունը բացահայտվել է։ Մի հոգի կալանավորվել է։
Երևանի «Բուրգեր Քինգ»-ը՝ պայթյունին հաջորդող առավոտյան:
Կենսուրախ, կյանքով լի էր այս երիտասարդը, ծնողների հույսն ու ապագան: Բազում երազանքներով լի գյումրեցի Տիգրան Աբգարյանը մեկն էր այն երիտասարդներից, ով կյանքը զոհեց հանուն հայրենիքի:
Մարտի 2-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցավ ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն, որի հետևանքով տուժեց 8 մարդ:
Ապրիլի 1-ին ժամը 19-ն անց 25-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կիրովի այգում դանակահարություն է եղել:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում ապրիլի 2-ին տեղի ունեցած պայթյունի առաջին վարկածը գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնի պայթյունն էր:
Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։
Ապրիլի 1-ին, ժամը 23-ն անց 30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ,-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։
Հայաստանում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2…-3 աստիճան։
Աշտարակում կատարված դանակահարությունը բացահայտվեց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակտիվորեն հետազոտություն է անցկացնում մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտներում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ: