Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են ևս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը եւ վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու պատճառով:
Ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:
Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, տեղեկություն չունի, թե իր որդին այս պահին որտեղ է գտնվում։
«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպությունը խիստ անհանգստացած է վերջին օրերին ՀՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որին ներգրավված են նաև մեծ թվով անչափահասներ:
ՀՀ ոստիկանություն ապրիլի 23-ին բերման է ենթարկվել 23 քաղաքացի:
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ ոստիկանության գնդապետ Խաչիկ Գրիգորյանը հրաժարվել է կատարել իր վերադաս հրամանատարների ապօրինի հրամանները և միանում է հավաքի մասնակիցներին:
Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են:
Ապրիլի 23-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել որ Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 24-ի տանիքում հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին՝ վաղ առավոտից, շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց:
«Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը»:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը:
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։
Լրագրող Վրույր Թադևոսյանն Ավան-Առինջի ճանապարհից ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ մի խումբ դիմակավոր մարդիկ փակել են ճանապարհը։ Իր մեքենայից նկարահանում իրականացնող լրագրողի աշխատանքը, սակայն, խոչընդոտեցին փողոցը փակած դիմակավոր անձինք։ Նրանք սպառնալիքներ հնչեցրին, և ուղիղ եթերն անջատվեց։ Դեպքից մոտ մեկ ժամ անց իր ֆեյսբուքյան էջում լրագրողը կատարեց հետևյալ գրառումը.
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
Գերագույն հոգևոր խորհուրդը և եպիսկոպոսաց դասը ուղերձ են հղել վերջին իրադարձությունների առիթով, որով իրավապահներին ու ցուցարարներին կոչ են անում գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները և զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խորհուրդ է տալիս ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից:
«Քիչ առաջ եմ դուրս եկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, որտեղ ձերբակալեցին Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 232 անձ:
Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը զինկոմիսարիատներում մինչև 60 տարեկան տղամարդկանց ցուցակագրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ապրիլի 22-ի դրությամբ տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար:
Էրեբունի վարչական շրջանում քիչ առաջ բժշկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն՝ ցուցարարներին, այլև՝ իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։ Factor.am-ից տեղեկացնում են, որ ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է իրենց օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։
Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քնչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ: