Բաժիններ՝

Սյունիքի մարզում տեղի ունեցած սպանության մանրամասները

Ապրիլի 1-ին, ժամը 23-ն անց 30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ,-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։

Այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:

Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Մայիսիկ Հ․-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս