Բաժիններ՝

«Նմանօրինակ գործարքը հակասում է մեր երկրի ազգային շահերին և անվտանգությանը». Կարինե Դանիելյանը՝ «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեության մասին

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի նախագահ Ելենա Մանվելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան Շենգենյան վիզայի դիմումների՝ ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությaնը հանձնված արտոնության թեմային, ինչպես նաև խոսեցին այն մասին, թե ինչ վտանգներ կարող է պարունակել ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիային փոխանցվելու պարագայում:

«Երբ լսեցինք այդ որոշման մասին, որ հայտարարված տենդերի համաձայն` մրցույթում շահել է ռուս-թուրքական կոնսորցիումը, մենք խիստ անհանգստացանք,- ասուլիսի մեկնարկին հայտնում է Կարինե Դանիելյանը և հավելում,- արդեն երկար տարիներ մեր հ/կ-ների դաշինքը միջազգային ասպարեզում պայքարում է Թուրքիայի նմանօրինակ հավակնությունների դեմ, և պատրաստվում ենք մեր ձայնը բարձրացնել նաև այս պարագայում և ոչ միայն տեղական պատկան մարմիններին՝ սկսած Կառավարությունից մինչև ՀՀ նախագահ, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն, այլ նաև միջազգային կառույցներին:

Ասեմ, որ բավականին ուրախալի էր, երբ իշխանությունների կողմից ստացված արձագանքը նույնպես դատապարտեց այս որոշումը: Ինչպես գիտեք` ՀՀ Արդարադատության նախարարությունը խնդրի շուրջ համապատասխան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ նմանօրինակ գործարքը հակասում է մեր երկրի ազգային շահերին և անվտանգությանը:

Բայց հենց այստեղ ասուլիսի մեկնարկից մի քանի րոպե առաջ մենք տեղեկացանք, որ «ՎիզաՄետրիկ» ընկերությունն այսօրվանից արդեն սկսել է վիզաների տրամադրման համար հայտերի ընդունման գործընթացը:

Կարդացեք նաև

Այս պայմանավորվածության գործարկման պարագaյում ակնհայտորեն մեր առջև կանգնած են երկրի անվտանգությանը սպառնացող վտանգավոր ռիսկեր, որովհետև Թուրքիան երբեք որևէ բան հենց այնպես չի անում: Ինքներդ հարցրեք՝ նրանց ինչի՞ն է պետք մեր ազգաբնակչության ակտիվ հատվածի անձնական տվյալները, չէ՞ որ, որպես կանոն, երկրից այս կամ այն պատճառներով առավել շատ դուրս մեկնելու և դեսպանատներից մուտքի վիզա ստանալու հայտ է ներկայացնում հիմնականում ակտիվ, գործող զանգվածը»:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հ/կ-ի նախագահ Ելենա Մանվելյանն էլ իր հերթին նկատում է.

«Մի՞թե կարծում եք, որ Գերմանիայի դեսպանատունը տեղյակ չէ հայ-թուրքական հարաբերությունների և պատմական անցյալի մասին: Իհարկե, նրանք հրաշալիորեն իմանալով այս ամենն ու նույնիսկ ավելին՝ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մեջ ունենալով իրենց որոշակի, այսպես ասած, դերը, այնուամենայնիվ նախապատվություն են տվել աշխատելու հենց ռուս- թուրքական ծագում ունեցող կազմակերպության հետ»:

168.am-ի հարցին, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել նման գործարքում ՀՀ-ում հենց Գերմանիայի դեսպանատան ներգրավվածությունը, Կարինե Դանիելյանը նկատում է.

«Բոլորս էլ տեղյակ ենք, թե ինչ է կատարվում այսօր Գերմանիաjում, երբ բնակչության մի զգալի հատվածը կազմում են հենց թուրքերը: Պատկերավոր կերպով ասած՝ Գերմանիան դարձել է Թուրքիո Գերմանիա: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը որոշակի ազդեցություն է ունեցել նմանօրինակ ընտրության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս