Բաժիններ՝

Շտապ. քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է. փաստաբանն ահազանգում է

Քաղբանտարկյալ, «Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

«Վերջույթներում առաջացել են ֆունկցիոնալ խանգարումներ. նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Բողոքում է գլխապտույտներից և այժմ ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն», -նշել է պաշտպանը։

Ըստ Վարազդատ Հարությունյանի՝ առողջական այս խնդիրները պայմանավորված են քաղցկեղի հետևանքներով։ Աղվան Արշակյանը նախկինում հաղթահարել է այդ հիվանդությունը, սակայն կալանքի պայմաններում նա զրկված է պատշաճ բժշկական զննության և անհրաժեշտ խնամքի հնարավորությունից։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կա 30-ից ավելի քաղբանտարկյալ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, կին, զոհված զինծառայողի հայր և ծանր առողջական խնդիրներ ունեցող անձինք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031