ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 60-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանի հացի արտադրամասում չեն պահվել սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները, իսկ արտադրվող հրուշակեղենի համար բացակայել է անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC):
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ…
Մայիսի 14-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում, 18-ին հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը:
Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:
Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ է ներկայացրել Շանթ Հարությունյանի ընտանիքի հետ իր բնակարանում կայացած հանդիպումից:
Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացի Անուշ Դալալյանը (1977թ.) վիրահատվել է:
Մայիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարարությունում անցկացրեց իր առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ստեփան Հակոբյանի՝ ազատության մեջ լինելու վերաբերյալ տարածված տեղեկությունների կապակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը վաղն այցելելու է Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
Մայիսի 12-ին ժամը 23:30-ի սահմաններում Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրին, Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի բնակիչ՝ 1977թ. ծնված Վ.Հ-ի վարած «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայի ուղևոր, նույն գյուղի բնակչուհի՝ 1979թ. ծնված Ն.Լ-ն ցատկել և ընկել է ընթացքի մեջ գտնվող նույն մեքենայի անիվների տակ ու տեղում մահացել:
Մայիսի 14-ին, ժամը 10:20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի նկուղում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջի գրառումները և տարբեր հարթակներում հնչեցրած հայտարարությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել:
Մայիսի 12-ին, ժամը 6.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Տիգրան Ղ.-ն:
“Asiana Airlines” հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել է “Turkish Airlines” ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին:
ՀԱԹ-ի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Հանցագործությունը բացահայտված է:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուրեր էին շրջանառվում, որ ամիսներ առաջ սկանդալային պատմության կենտրոնում հայտնված Մասիսի հիվանդանոցի որոշ աշխատակիցներ մարտ և ապրիլ ամիսներին աշխատավարձ չեն ստացել:
Մայիսի 13-ին ժամը 23:57-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհի 4-րդ կմ «ИЖ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ին, ժամը 22:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 13-ին՝ ժամը 21։14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ 3 քաղաքացի մոլորվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակա սարում. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 14-ին՝ ժամը 04:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքը: Կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Մայիսի 14-ին՝ ժամը 05:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 14-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 17-ին և 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 13-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկի չբնակեցված բնակարաններից մեկում: