Պատահար Դավթաշենում. կան տուժածներ
Մայիսի 14-ին՝ ժամը 05:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes CLK» և «Peugeot Partner» մակնիշերի ավտոմեքենաները. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Կ. Հ.-ը (1966թ.), Ռ. Օ.-ը (1991թ.) և Լ. Վ.-ը (1972թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: