Մարդատար երկու օդանավեր են բախվել Ստամբուլի օդանավակայանում

“Asiana Airlines” հարավկորեական ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռը մայիսի 13-ին Ստամբուլի օդանավակայանում բախվել է “Turkish Airlines” ընկերությանը պատկանող Airbus А321 օդանավին: Այդ մասին հայտնել է «Ջումհուրիեթ» թերթը:

Նրա տվյալներով՝ հարավկորեական հանրանավը, որն ուղեւորվում էր Սեուլ, թեւով դիպել է թուրքական ինքնաթիռի պոչամասին, որն Ստամբուլի օդանավակայան էր ժամանել Հյուսիսային Կիպրոսից: Երկու ինքնաթիռներն էլ միջադեպից հետո հանվել են թռիչքներից եւ ուղարկվել ստուգման: Բախման պահին օդանավերում գտնվածներից ոչ ոք չի տուժել:

Պատահարի վայր էին կանչվել հրշեջներ, որոնք կանխել են բռնկման հնարավորությունը: Միջադեպից հետո ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031