Որոշ ցուցարար ուսանողներ դասախոսներին պարտադրում են նշանակել իրենց գնահատականները առանց քննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, այս օրերին բուհերի որոշ ուսանողներ, որոնք հանրահավաքների մասնակցության պատճառով չեն ներկայացել քննություններին, հիմա արդեն փորձում են խուսափել դրանք հանձնելուց, դասախոսներին պարտադրելով նշանակել իրենց գնահատականներն առանց քննության: Իսկ եթե ոչ, ուսանողները «սպառնում են» դասերին չներկայանալ, ճանապարհ փակել եւ այլն:
Եվ սա, չնայած շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ ուսանողները գնան դասի, սովորեն հանձնարարված դասերը: Թերեւս, Փաշինյանը եւս մեկ հայտարարությամբ պետք է հանդես գա, որով կոչ անի ուսանողներին՝ սովորել ու պատշաճ կատարել պարտականությունները եւ շարժման հաշվին խույս չտալ ուսումնառության ընթացքում ցուցաբերած թերացումներն ուղղելուց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



