«Սասնա ծռեր»-1 գործով այսօրվա դատական նիստում դատարանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նիստերի դահլիճ վերադարձրեց այնտեղից հեռացված ամբաստանյալներին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խախտում է օրենքը. մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի գործունեության լիցենզավորման համար այս տարի մրցույթ չի հայտարարել։
Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Այսօր ժամը 18։00-ին Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները բողոքի ակցիա են ծրագրել։
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 6-ին ՌԴ Կիզիլում քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով 17:07-ին գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից:
Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր:
Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր #CarSeatGivesChance #RoadSafety հեշթեգերով ֆեյսբուքյան արշավ են սկսել, որտեղ կարևորվում է ավտոմեքենաներում երեխաների համար նախատեսված նստատեղերի օգտագործումը:
Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 06.06.2018թ. 236-Ա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման հատկանիշներով:
Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն, ովքեր որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:
«Ծանոթացա կրթության և գիտության նախարարի հարցազրույցին` կապված նաև համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, մասնավորապես` համակարգի կոռուպցիոն ռիսկերի հետ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները:
Նախօրեին «Գորիս» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է կատարել՝ ածելիով վնասելով ձեռքերի նախաբազուկները:
Հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 7-8-ը, 11-ին շրջանների զգալի մասում,հունիսի 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ամերիկացի լուսանկարիչ-լրագրող Ադամ Կաց-Սինդինգը Հայաստանում է և բացահայտել է իր վրացերեն դաջվածքի պատմությունն ու լրագրողներին պատմել սեփական լուսանկարների միջոցով վաստակելու և համաշխարհային համբավ ունեցող ամսագրերի էջերը նվաճելու մասին:
Դատախազի կողմից ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորվածության առնչությամբ պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանը:
Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների անձնակազմը Հայաստանի լեռնային շրջաններում ձեռնամուխ է եղել վերջին սերնդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌՔՄ) յուրացմանը:
Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագիր են ներկայացրել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդմամբ անդրադարձել է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցին, որը շարունակվում է չլուծված մնալ։
Հունիսի 25-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Դիմակայունության մշակույթի ամրապնդում և զարգացում» թեմայով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՊՆ տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը: