Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 6-ին ՌԴ Կիզիլում քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2018» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի և ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի շահագործման և հետագա կատարելագործման Համաձայնագրի վերաբերյալ: Նիստի արդյունքներով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումներն ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու և ԱՊՀ ՊՆ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս