Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը. նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին ու արժանապատվություն ունեին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրել է, թե ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը:

«Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին:

Նախկին Հայաստանը ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված Հայաստանի հետ:

Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի Ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմյան Հայաստանում ծնկած քաղաքականություն վարող Նիկոլը վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը»,- նշել է Զաքարյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930