Բաժիններ՝

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակվել են 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ ու նարկոմանիայի բաժնի պետ

Այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ղարիբ Հովսեփյանն ազատվել է ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ։

ՀՀ ոստիկանաետի մեկ այլ հրամանով առողջական խնդիրներ ունենալու պատճառով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930