
Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը. 10 տարիների ընթացքում չորս նման դեպք է գրանցվել

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը հայտնում է, որ հունիսի 20-ին հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը:
«Այսօր հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը: Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Դեմոյանը:
Նա նշել է, որ վերջին տաս տարիների ընթացքում ուժեղ քամու և անձրևի պատճառով չորս նման դեպք է գրանցվել: