Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանի բիոլաբորատորիաներն այդքան հագեցած չեն, որ կենսաբանական զենք ստեղծեն, ինչը չի կարելի ասել Վրաստանի լաբորատոր ցանցի մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ:
Աշխարհահռչակ երգչուհի Բարբարա Սթրեյզանդը ցավակցել է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վ.Չարբախի 6-րդ փողոցից «բազմակի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Հայկ Ա.-ն, «ձախ նստաթմբի ծակած վերքով»՝ 1984 թ. ծնված Գուրգեն Խ.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերքով»՝ 1972 թ. ծնված Սերոբ Գ.-ն, «բազմակի ծակած վերքերով»՝ 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն և «ծակած վերքերով» 1986 թ. ծնված Վահագն Գ.-ն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Երևանում հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկարներ է հրապարակել:
Այս տարի առաջին անգամ Երևանում տեղի ունեցավ «Ազատ լրատվամիջոց-2018» մրցանակաբաշխությունը։ Չնայած այս անգամ հայաստանյան լրատվամիջոցներից որևէ մեկը ներկայացված չէր մրցանակի, այդուհանդերձ, կազմակերպիչները որոշել էին Հայաստանում խոսել տարածաշրջանում և Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված խնդիրներից, ձեռքբերումներից և մրցանակներ հանձնել «Ազատ լրատվամիջոց-2018»-ի հաղթող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝«Չայխանա» (Վրաստան), «Ֆոնտանկա» ( Ռուսաստան) և «Պարտիզան» ( Բելառուս)։
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:
«Վարչապետն այնքան էլ լավ չի տիրապետում այն ինֆորմացիային, որը վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Սննդի անվտանգության պաշտպանության ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի:
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 11-ին կայանալիք գալա համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ:
Հայկական և համաշխարհային սպորտի ներկայացուցիչները ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Երևանի կենդանաբանական այգին աշնան հետ մեկտեղ օրվա ցերեկային ժամերի կրճատման հետ պայմանավորված և կենդանիների բնական կենսառիթմը չխաթարելու նկատառումով սահմանափակում է այցելելու ժամերը:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է բժշկական փորձաքննություն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
Դերասան Վարդան Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ալագյազ գյուղ տանող ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:
Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:49-ին Բջնի գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է:
«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետ Արմինե Մաթոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելու մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմանդիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը ցավակցական ուղերձ են հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, ուշագրավ «ժառանգություն» է թողել. աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» հանգստի գոտի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: