
Ոգելից խմիչք՝ մեջը օձ. Հրազդանի նախկին քաղաքապետը արտառոց «ժառանգություն» է թողել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, ուշագրավ «ժառանգություն» է թողել. աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք՝ մեջը օձ:
«Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան:
«Այո, շատ հետաքրքիր եւ էկզոտիկ խմիք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել չարաշահումների համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: