Վնասազերծում Մալաթիայում․ ոստիկանները հայտնաբերել են գողության մեջ կասկածվողին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Սրտի կանգից 60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։
Երևանում 250 մեգավատ հզորությամբ նոր էլեԵրևանում 26 ամսվա ընթացքում կկառուցվի 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան, որը կտրամադրի ամենաէժան էլեկտրաէներգիան:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12։43-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից։
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ:
Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով։
Երիկամային անբավարարություն ունեցող 18-ամյա տղային հանձնաժողովը ճանաչել է պիտանի ծառայությանը եւ նրան զորակոչել, որտեղ տղայի վիճակը կտուկ վատացել է։
Երևւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե:
Որոնվում է գողության կասկածանքով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին:
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը հայրենիք կտեղափոխվի նոյեմբերի 11-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից հացի արտադրության ծավալները դարձյալ նվազել են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փաստաբան Միհրան Պողոսյանը նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանն է, ում հետ կապված՝ լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե երբ նոյեմբերի վերջին ավարտվի Մոսկվայում գտնվող Հարությունյանի բուժման կուրսը, նրան խորհուրդ է տալու լավ մտածել՝ արժի՞ Հայաստան գալ արդարադատություն փնտրելու համար։
17-ամյա Էլիզաբեթ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 9-ին` ժամը 18:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 10-ին` ժամը 03:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վերջին 2 օրերին կրկին լարվել է իրավիճակը Երևանի պետական համալսարանում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում անդրադարձել էր հայկական կոնյակի խնդրին՝ նշելով, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին:
Մեծանուն գրող Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանին ընդառաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց «100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» պուրակը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած անձի առևանգման փաստով:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: