Հունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով:
Հունիսի 13-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Հունիսի 14-ին, ժամը 02:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարսեղովի փողոցի տներից մեկի բնակիչը մահացել է. դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
94 տարեկան հասակում վախճանվել է դերասանուհի Սիլվա Մայլզը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1990թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձին, ինչպես նաև տասնվեց տարին լրացած անձանց սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու համար:
Աստծո կամքը. Ինչո՞ւ է մարդը տառապում:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ վաղը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
Հունիսի 13-ին, ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վիրահայոց թեմի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանի:
Արաբկիրի ոստիկանները արագ հայտնաբերել են կրակոց արձակած երիտասարդին։
Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հունիսի 6-7-ին պաշտոնական այց է կատարել Մորավասիլեզիայի երկրամաս ((Moravian-Silesian region)։
Հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Հունիսի 13-ին, ժամը 15:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նա նաև տվել է բացատրություն, որ Քարաշամբ գյուղում զոքանչի տանը կից տնամերձ հողամասում ունի ցանած և մշակած կանեփի բույսեր, որոնցից պատրաստում է իր օգտագործման համար թմրանյութ:
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:
Հունիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը:
Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։
ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հանձնաժողովն անակնկալ ստուգում է իրականացրել 3-րդ զորամիավորումում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կարծում է, որ պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն կա վերանայելու աշխատավարձերի հարցը։
ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է Ադրբեջանի քաղաքացուն սպանելու համար ՌԴ-ում 4 տարի առաջ 18 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի գործը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) աշխատանքները դադարեցված են, շինարարի հետ բանակցություններ են ընթանում՝ վեճի լուծմանը հասնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։