Բաժիններ՝

Մահացել է «Կեսգիշերային կովբոյ» ֆիլմի դերասանուհի Սիլվա Մայլզը

94 տարեկան հասակում վախճանվել է դերասանուհի Սիլվա Մայլզը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը: Նա մահացել է շտապ օգնության մեքենայում՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի ճանապարհին։

Սիլվա Մայլզը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում: Կինոյում նրա դեբյուտային աշխատանքը դարձել է ««Սպանություն» կորպորացիան» կինոնկարը (1960 թ.):

Մայլզը երկու անգամ անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատեգորիայում՝ «Կեսգիշերային կովբոյ» (1969 թ.) եւ «Մնաս բարով, իմ գեղեցկուհի» (1975 թ.) ֆիլմերի համար:

Նա նաեւ նկարահանվել է «Կյանքը Մարսի վրա» եւ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներում, որտեղ նա էպիզոդիկ դեր է կատարել: Նրա վերջին ֆիլմը դարձել է «Ուոլ Սթրիթ. Փողերը չեն քնում» (2010 թ.) դրաման, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս