«Արհեստական ձգձգումներ չկան». Աննա Վարդապետյանը՝ Արման Առաքելյանի գործի մասին
ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է Ադրբեջանի քաղաքացուն սպանելու համար ՌԴ-ում 4 տարի առաջ 18 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Արման Առաքելյանի գործը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
«Մի քանի հանգամանքներ կան այդ որոշումը կայացնելիս։ Դրանք վերաբերում են ոչ միայն Արդարադատության նախարարությանը։ Ճիշտ է, Արդարադատության նախարարության խողովակով է իրականացվում փոխանցումը, բայց պետք է քննակումներ իրականացվեն, նոր որոշում կայացվի»,- ասաց փոխնախարարը՝ հավասիացնելով, որ արհեստական ձգձգումներ չկան։
Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց իրականացրեցին՝ պահանջելով Արման Առաքելյանին արտահանձնել Հայաստան, որպեսզի նա այստեղ շարունակի պատիժը կրել: Ակցիայի մասնակիցների համաձայն՝ Առաքելյանը Մուրմանսկում ռեստորան է ունեցել, որտեղ ազգությամբ ադրբեջանցի է այցելել ու Սուրբ Խաչի օրը մուղամ պատվիրել։ Վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Այժմ ՌԴ իրավապահները դրական պատասխան են տվել Արման Առաքելյանին ՀՀ արտահանձնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում