Բաժիններ՝

«Կրճատումներ չեն եղել, մեխանիկական միացումներ են եղել». Հակոբ Արշակյանը՝ կառավարության կառուցվածքի ու կրճատումների մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կարծում է, որ պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն կա վերանայելու աշխատավարձերի հարցը։

«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

168.am-ի հարցին՝ այս պահի դրությամբ քանի՞ աշխատակից է կրճատվել կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում, և ի՞նչ է լինելու նրանց հետ, նախարարը պատասխանեց, որ կրճատումներ չեն եղել, զուտ մեխանիկական միացումներ են եղել։

Մեր դիտարկմանը, որ, եթե նույն ուռճացված ձևով համակարգը գործում է, փոփոխության իմաստը ո՞րն էր, Հ.Արշակյանը նշեց. «Ես չէի օգտագործի կրճատում տերմինը, ես կօգտագործեի օպտիմալացում տերմինը։ Օպտիմալացում նշանակում է՝ միևնույն ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում էֆեկտիվության բարձրացում։ Կարծում եմ՝ առաջիկայում մենք նման փոփոխությունների ականատես կլինենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս