Գագիկ Բեգլարյանը փոխհատուցո՞ւմ է պետությանը հասցված վնասները
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) աշխատանքները դադարեցված են, շինարարի հետ բանակցություններ են ընթանում՝ վեճի լուծմանը հասնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Ըստ նրա՝ Տրանշ 3-ի մասով աշխատանքներն ընթանում են չինական ընկերության հետ, որոշակի հապաղումներն ու ուշացումները կապված են նախկինում առաջացած խնդիրների հետ։ «Բայց, այնուամենայնիվ, այս պահին ճանապարհի շինարարությունն իրականացվում է»,- ասաց նախարարը։
Հ.Արշակյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց շրջանառվող լուրերը, թե նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը փոխհատուցում է պետությանը հասցված վնասները և արդեն 200 մլն վճարել է. «Չեմ կարող մեկնաբանել, իմ իրավասության տակ չէ։ Տեղեկություն չունեմ այս պահին»։
Մանրամասները՝ տեսանյութում