Թուրք ընդդիմադիրները հերթական անգամ կհանդիպեն Օջալանին

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ հայտնի է, թե երբ է լինելու ընդդիմադիրների հաջորդ այցը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավայր՝ Իմրալը կղզի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) Իմրալըի պատվիրակությունը Օջալանին կայցելի օգոստոսի 28-ին:

Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանում «Ազգային համերաշխության, եղբայրության և ժողովրդավարության հանձնաժողովի» ստեղծումից հետո սա լինելու է Օջալանի հետ առաջին հանդիպումը

Հիշեցնենք, որ «ՔԲԿ»-ն այժմ գտնվում է զինաթափման և ինքնալուծարման փուլում: Իմրալըի պատվիրակության և Օջալանի միջև կայացած հանդիպումների արդյունքում էր հենց վերջինս կոչ արել «ՔԲԿ»-ին զինաթափվել և ինքնալուծարվել՝ պայքարը տեղափոխելով քաղաքական դաշտ:

ՔԲԿ-ի առաջնորդի վերոնշյալ կոչն արվել էր փետրվարի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս