
«Մարդիկ պետք է իմանան, որ թեթև առողջական խնդիրների դեպքում կարող են դիմել ընտանեկան բժշկին, շտապօգնության այդ բրիգադը կարող է անհրաժեշտ լինել մեկ այլ հիվանդի»

«Տոնական օրերին գրանցվել է 7065 կանչ, 1333 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կատարած կանչերի համեմատ հիվանդանոց տեղափոխվածների թիվը քիչ է: Մենք չենք ունեցել սննդային լուրջ թունավորումներ, ավելի շատ հանդիպել են քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքեր: Կոնկրետ թունավորման դեպքերը շատ քիչ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շտապբուժօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ եղել են նաև գլխացավի հետ կապված կանչեր:
«Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ թեթև առողջական վատթարացման դեպքում կարող է դիմել իր ընտանեկան բժշկին, իսկ շտապօգնության այդ բրիգադը կարող է անհրաժեշտ լինել մեկ այլ հիվանդի, որի մոտ վիճակն ավելի լուրջ է»,- ընդգծեց Թագուհի Ստեփանյանը:
Անդրադառնալով 2018թ. վիճակագրական տվյալներին՝ Շտապբուժօգնության տնօրենը նշեց.
«2018 թվականին շտապօգնության կանչերն ու հիվանդանոց տեղափոխվածներն ավելի շատ են եղել, քան 2017 թվականին: Սովորաբար կանչերի գերակշռող մասը սիրտ-անոթային հիվանդությունների և սուր շնչառական հիվանդությունների դեպքում են լինում»:
Անի Կարապետյան