![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը պատրաստ է Սիրիայում իր մարդասիրական առաքելության գործողությունները համադրել ԱՄԶԾ աշխատանքների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2019/04/971527-1.jpg)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող նախագծերին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մանրամասները և հայտնել գործողությունները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կամ այլ կառույցների աշխատանքների հետ համադրելու և համակարգելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: