
«Թոշակառուի թոշակը գողանում են, որ ինքնաթիռ գնեն. նա իրավունք չունի թալանելու մեր երկիրը». Աղեկյան
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր թղթից պատրաստված ինքնաթիռներ էր բերել Կառավարության շենքի մոտ՝ ի նշան բողոքի։
Նրա խոսքով՝ վարչապետը միլիոններ է վատնում՝ նոր ինքնաթիռ գնելու համար, դրա փոխարեն՝ նա կարող էր գումարը տրամադրել թոշակառուներին, մանկավարժներին, սոցիալապես անապահով ընտանիքներին։ «Թոշակառուի թոշակը գողանում են, որ ինքնաթիռ գնեն. նա իրավունք չունի թալանելու մեր երկիրը»,- ասաց Աղեկյանը:
Զվարթ Խաչատրյան