«Հայաստանի տաքսի ծառայությունների ասոցիացիայի ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսի 1-ից տաքսու վարորդներն ամսական վճարումներից ազատվում են, ընդամենը խոստում էր. ոչ մի օրինական ուժ չունի:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:
Հարուրամյակի ամենացուրտ դեկտեմբերը Հայաստանում դիտվել է 1953թ-ին, հատկապես Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 10-12 աստիճանով, իսկ գիշերային ժամերին ամսվա վերջին օրերին ջերմաստիճանը նվազել է մինչև -30 աստիճան ցրտի։
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 360 դեպք, որից 183-ը՝ արտակարգ:
Ասեցին՝ ո՞ւմ ես գրել, ո՞ւմ ես զանգել, տղեդ բանակից եկել է, թող աշխատի, ես էլ ասեցի՝ ծառայել է սրտից հիվանդ, եկել է ծառայությունից ու գնացել է բուժման: Թե բա՝ դու աշխատի: Գայիր մեզ դիմեիր, ոչ թե գրեիր բողոքներ: «Իմ քայլից» էլ են զանգել, հարցուփորձ արել»:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում զննության են ենթարկվել շինանյութ տեղափոխող բեռնատար ավտոմեքենան և վարորդը։
Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ:
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստան ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության վերջնական փուլին ընդառաջ՝ դեկտեմբերի 8-ին հայ համայնքի ներկայացուցիչները հայկական եկեղեցիներում քվեարկել են՝ ընտրելու աշխարհական պատվիրակների:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Սարոյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր:
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ամեն օր տարբեր գազալցակայաններից գազ ենք լցնում: Ինչպե՞ս կարող է Սևանում 1.3 բալոնը կազմել 2800 դրամ, Իսկ Երևանում՝ 4000: Կամ՝ 1.6 բալոնը Սևանում 3500 դրամ կազմի, Իջևանում՝ 4500:
ՀՀ քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման որոշումը պաշտոնապես մտել է ուժի մեջ դեկտեմբերի 8-ից:
Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը դեկտեմբերի 4-5-ն աշխատանքային այցով եղել է ՌԴ Արմավիր քաղաքում։ Այցի շրջանակներում նա հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների և երիտասարդների հետ: Քննարկվել է հայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ։
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջին օրերին լարվածություն չկա, կրակոցները նվազել են:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 41-ամյա Արտեմ Դ.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Սանիթեք» ընկերության տնօրինությունն այսօր հայտարարություն էր տարածել, որով մասնավորապես տեղեկացնում էր, որ իր նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):
Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ երեք հոգի խաբեությամբ ներկայանալով որպես ընտանիքի ծանոթներ` ապօրինի մուտք են գործել Մայակովսկի գյուղի տներից մեկն ու զենքերի սպառնալիքով տանտիրուհուց հափշտակել ոսկյա իրեր, փող և թանկարժեք ժամացույց՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի վնաս:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել էր ՀՀ կառավարությունը: