Նոյեմբերի 14-ին Փափազյան փողոցի խանութներից մեկից գողացել էին «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող վճարային տերմինալը:
Աստծո հետ փոխհարաբերությունը յուրահատուկ փորձառություն է։ Աստված յուրահատուկ և անբացատրելի սիրով է սիրում մեզ, և այդ սերը առանց վերապահումների է։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դեռ սույն թվականի հունվարի 15-ին ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ մեդիաների 90%-ն իրենց վերահսկողությունից դուրս են։
Տոնական օրերին թունավորումներից խուսափելու համար նա հետևյալ խորհուրդները տվեց. «Նախ՝ խոզի ազդրամիսը, եթե ուզում են շատ երկար ժամանակ ուտել, ապա առաջին օրը սեղանին դնելուց հետո պետք է կտրտել, դնել սառցարան, հետո կտոր-կտոր հանել, որպեսզի հյուրերին չթունավորեն: Պետք է աղցանները թարմ մատուցել: Ես իմ տանն ամեն օր նորն եմ պատրաստում: Ես չեմ ուզում՝ հանկարծ ինչ-որ մեկը գա՝ իմ տանը վատանա: Ես ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վատություն անեմ: Ամեն մարդ պետք է այդպես մտածի: Այլ ոչ թե՝ հյուրը գալիս է, ասում են՝ մի 7-8 օրվա մնացած սնունդը դնենք, թող ուտի՝ գնա, որպեսզի չմնա»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղի սկզբնամասում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեր դժբախտությունն այն է, որ ոչ կոմպետենտ մարդկանց կարծիքներով են առաջ շարժվում, մենք ստեղծագործական մտքի պակաս չունենք, մենք լավ մենեջմենթի խնդիր ունենք։ Այ, սրա համար պետք է գումար ծախսեն։ Այնպիսի մարդկանց պետք է ներգրավեն, որոնք կհասկանան, թե մեր մշակույթի խնդիրը որն է։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն:
Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։
«911» ծառայություն դեկտեմբերի 14-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, «Մոսկվա-Երևան» չվերթով Հայաստան է ժամանել և կամավոր ոստիկանություն ներկայացել Ստեփանավան քաղաքի 49-ամյա մի բնակիչ, որը մարտի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի ծառահատման մեղադրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
168.am-ի խմբագրություն է դիմել 48-ամյա միայնակ մայր Սաթիկ Ֆարսակյանը: Նա ունի չարորակ ուռուցք, և հիվանդությունը երրորդ փուլում է: Բուժման 28 կուրսից հետո նրա մոտ նորից հայտնաբերվել են մետաստազներ, ու ճառագայթային բուժման կարիք ունի:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2019թ․ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։
Ոստիկանության ՔՀԳՎ և Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 13-ին, Մյունխեն-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել և ներկայացել ոստիկանություն Ավանում հաշվառված 16-ամյա մի քաղաքացի, որը օգոստոսի 2-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում:
Այս տարի դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը, ով Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբերից է:
Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր՝ առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված այս զորանոցը կհանձնվի շահագործման։
Դեկտեմբերի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Լոնդոն և Փարիզ։ Ի դեպ, այս լոուքոսթերը նախատեսում է թռիչքներն իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։
Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել:
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
Այո, Հայաստանի, Կիսլավոդսկի, Գլենդելի ու Նովոչերկասկի իմ զայրացած ու մշտապես մուննաթի առաջնագծում գտնվող որոշ հայրենակիցներ եւ հատկապես կանայք:
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ ատամնաբուժական խանութից գողացել են ատամնաբուժական սարքավորումներ և գործիքներ։
Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։
ՀՀ առողջապահության նախարարությունը օրերս քննարկման ներկայացրեց առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի նախագիծը:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Մեծամորի և Նաիրիի բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ օգնություն բաժանելու պատրվակով մտել 95-ամյա մի թոշակառուի բնակարան ու գողացել 900․000 դրամ։ Բացի այդ թոշակառուին է տվել 13 հազար ռուբլի հուշանվեր թղթադրամ՝ փոխարենը վերցնելով 40 հազար դրամ։
Մեր տեղեկություններով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամներից տարբեր գործարարների և բիզնես ընկերությունների նամակներ են գրում, որպեսզի դրամական միջոցներ նվիրաբերեն այդ հիմնադրամներին: Ռուբեն Հայրապետյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք իրեն պատկանող բիզնես ընկերություններին էլ են նման նամակներով դիմել, ասաց.