Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում տվեց, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն էր եղել։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով:
Օրեր առաջ E-draft.am կայքում հրապարակվեց ՀՀ Արդարադատության նախարարության՝ ««Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով Հանրային հեռուստաընկերությանը տրվելու է վճարովի գովազդ հեռարձակելու թույլտվություն՝ մեկ եթերային ժամում մինչև 5 րոպե տևողությամբ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ եմ անում շատ զգույշ լինել՝ ատելության խոսքի վերաբերյալ կարծիք հայտնելիս և օրենսդրական գործընթացներ սկսելիս»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ դեկտեմբերի 16-ին ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Դեկտեմբերի 9-ից 15-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա, որոնցից 22-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 84 մեքենա։ 42-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Նյու Յորքում մահացել է գերմանա-ամերիկացի կոմպոզիտոր եւ էլեկտրոնային երաժշտության պիոներներից մեկը՝ Գերշոն Քինգսլին: Այդ մասին հայտնել է Billboard հրատարակությունը:
Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում կատարվել է ներնետում։
Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարևանությամբ ստեղծել է ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն: Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գրավի դիմաց ազատ չարձակվելու վերաբերյալ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն բանավոր քննությանը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 29-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով լրատվամիջոցներից է իմացել, որ հեռացվել է աշխատանքից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ մասին պաշտոնական գրություն դեռևս չի ստացել:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.05-ին, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը հիվանդանոցում մահացել է։
Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։
Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ձմեռային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ զորակոչիկները «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից երգ ու պարով կենտրոնական հավաքակայան մեկնեցին: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ):
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Սարքել են, 100 %-ոց սուտ է. Մարության
«Էդ դուք չէի՞ք, որ հպարտանում էիք, որ Ձեր որդին Սերժ Սարգսյանի երդմնակալության օրն է ծնվել». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները: 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:
Տարածենք, որ մարդիկ տեսնեն արձագանքեն։
«Անգամ ՀՀԿ-ի ժամանակ սենց բան չի եղել, հիմա էլ չի լինելու, թույլ չենք տալու». Դավիթ Խաժակյան
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի մի բնակչի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով: