Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին խնդրել է օգնել Սեուլին միջուկային վառելիքի մատակարարումների հարցում

Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սեուլը ցանկանում է ստանալ Վաշինգտոնի աջակցությունը միջուկային վառելիքի մատակարարումների հարցում ատոմային ուժային  կայանքով սուզանավերի համար։

Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:«Մենք չենք ձգտում սուզանավերի միջուկային զենքով։

Մենք ձգտում ենք միջուկային սուզանավերի ատոմային ուժային կայանքով, քանի որ մեր սովորական սուզանավերի հնարավորությունները սահմանափակ են», – ասել է Լի Չժե Մյոնը։

«Եթե դուք թույլատրեք և աջակցեք ատոմային սուզանավերի համար միջուկային վառելիքի մատակարարումներին, մենք կօգնենք նավաշինության բնագավառում», – հավելել է նա՝ դիմելով Թրամփին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս