
Երևանում կտեղադրվի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Երևանի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ են կատարվել, ինչի արդյունքում ընդունվել է որոշում՝ 3 մլն 950 հազար դրամով ավելացնել նպատակային հատկացումները: 2 մլն դրամ կհատկացվի 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հուշակոթողի կառուցմանը, որը կտեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում:
Որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։ Բացի այդ, կավելանա նաև Երևանի մետրոպոլիտենի սուբսիդավորման չափը մոտ 900 հազար դրամով։