Բաժիններ՝

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 90-ը. Իսրայելը վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 90-ը. Իսրայելը վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումըԳազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 91-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի, քանի որ կան բազմաթիվ ծանր վիրավորներ, իսկ ավերված տների փլատակներում անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում մի քանի քաղաքների։ Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով «ահաբեկչական թիրախներին և ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո» ԻՊԲ-ն վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։Հարվածների շրջանակում, ըստ հաղորդագրության, Իսրայելի պաշտպանության բանակը և Իսրայելի անվտանգության գործակալությունը հարվածել են «ավելի քան 30 ահաբեկիչների, որոնք հրամանատարական դիրքեր էին զբաղեցնում Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում»։

«ԻՊԲ-ն կշարունակի պահպանել հրադադարի համաձայնությունը և խիստ կարձագանքի դրա ցանկացած խախտման», – նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս