«ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենված էին ոչ թե կեղծ ու հնարովի (ինչպես այսօր է), այլ իրատեսական ու հավանական նպատակների վրա. Հայաստանը չէ՛ր խաբում ԵՄ-ին՝ ինչպես այսօր է». Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը 2015թ. մարտի 18-ին, Երևանում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի բացման արարողության ժամանակ, կից գրելով.
«Եվս մեկ փաստարկված հիշեցում այն մասին, թե ինչպես էր Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարողանում տարբեր հարթակներում առաջ տանել հայ ժողովրդի կենսական շահերը:
Այդ տարիներին արտաքին աշխարհին ներկայացվող հայկական օրակարգերն իրական էին, բխում էին բացառապես հայ ժողովրդի կենսկան շահերից, ապահովում էին բավարար անվտանգություն և արժանապատիվ խաղաղություն, ամրապնդում էին Հայաստանի ժողովրդավարական իմիջը և տնտեսական հեռանկարները:
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հենված էին ոչ թե կեղծ ու հնարովի (ինչպես այսօր է), այլ իրատեսական ու հավանական նպատակների վրա: Հայաստանը չէ՛ր խաբում ԵՄ-ին՝ ինչպես այսօր է: Եվ ԵՄ-ն, իր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ չէ՛ր ներքաշում ու չէ՛ր օգտագործում Հայաստանին՝ ինչպես այսօր է:
Իշխանափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է վերադառնան անկեղծ ու իրատեսական երկխոսության ու ռեալ համագործակցության դաշտ: Այսօր այն ֆիկցիա է, պարզունակ թոզփչոցի»:

